ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի ռազմական հրամանատարության գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը մտավախություն ունի, որ ռուս զինվորականների թվի մեծացումը Ուկրաինայի հետ արևելյան սահմանին կարող է սպառնալ Մերձդնեստրին:
«Ռուս զինծառայողները Ուկրաինայի հետ արևելյան սահմանին բավականաչափ բազմաքանակ են և լավ նախապատրաստված»,- մեջբերում է նրա խոսքերը CNN-ը:
ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարը նշել է, որ այդ զինծառայողները կարող են հեշտությամբ գրավել Մերձդնեստրը, եթե համապատասխան հրաման ստանան:
«Ռուսաստանը ավելի շատ գործում է որպես հակառակորդ, քան գործընկեր»,- ասել է Բրիդլավը:









































