ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին Բարաք Օբամային մեղադրել է Ղրիմում Ռուսաստանի գործողությունները կանխատեսելու անկարողության համար, հաղորդում է Associated Press-ը:
«Կասկած չկա, որ Ռուսաստանի նկատմամբ նախագահի միամտությունը և ռուսական ձգտումների նրա սխալ ընկալումը հանգեցրին մի շարք խնդիրների, որոնց առջև մենք այժմ կանգնած ենք»,- կարծում է Ռոմնին:
Նախագահի նախկին թեկնածուի կարծիքով՝ Օբաման չունի այն հոտառությունը, որը նրան թույլ կտար Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, մինչև Ղրիմը կներառվեր Դաշնության կազմի մեջ:
«Չկանխագուշակելով Ռուսաստանի քայլերը՝ նախագահը չի կարող համապատասխան միջոցներ մշակել, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել Ուկրաինայի իրադարձություններին, ինչպես նաև փոփոխել Սիրիայում տիրող իրավճակը»,- հավելել է քաղաքական գործիչը, փոխանցում է gazeta.ru-ն:









































