Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ 2003 թվականին պլանավորված Balyoz («Կռան») ռազմական հեղաշրջման գործի շրջանակներում ձերբակալվել են հինգ զինվորականներ։
Ստամբուլի հանրապետական դատախազ Հուսեին Այարը հարցաքննել է 6 զինվորականի, ինչից հետո Ստամբուլի 14-րդ ծանր հանցավորությունների դատարանը նրանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ 1 զինվորական բաց է թողնվել։ Ձերբակալվածների թվում է հայտնվել մեկ ծովակալ։
Հիշեցնենք, որ մինչ այս Balyoz-ի գործով թուրքական բանտերում հայտնված թուրք գեներալների ու ծովակալների քանակը հասել էր 40-ի։







































