18-րդ դարի բժիշկները շոկոլադը համարում էին կանանց հիստերիայի պատճառ:Կակաոն, որը Նոր աշխարհում տարածում գտավ 1765թ. հետո, անհավանականորեն հայտնի դարձավ: Այն մատուցում էին տաք և սառը, օգտագործում էին բուժման համար, հաղորդում է kedem.ru-ն:
Միաժամանակ, Նոր Իսպանիայի՝ ժամանակակից Հարավային և Կենտրոնական Ամերիկայի բժիշկները շոկոլադը համարում էին հիստերիայի պատճառ, որով այդ ժամանակ տառապում էր կանանց մի մասը: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ կակաոյի բացահայտումը համընկավ կանանց հիստերիայի համաճարակի հետ:
Միանձնուհիներին արգելվեց օգտագործել կակո: Միայն այժմ հասկանալի է դառնում, որ այդ արգելքը, ամենայն հավանականությամբ, հակառակ արդյունք է ունեցել և միայն մեծացրել է հիստերիկ նոպաների թիվը: Այսօր բոլորին է հայտնի, որ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը և պարգևում հաճույքի իսկական րոպեներ:










































