Monday, 22 06 2026
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

«Հայաստանում «վերևների» ցուցումով ինձ համար աշխատանք չկա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Պարոն Զոլյան, ի՞նչ կարծիք ունեք ոչ իշխանական ուժերի միավորման և կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: Այդ գործընթացը դրական փոփոխությունների հույս ներշնչո՞ւմ է:

-Իմ կարծիքով, դա ուշացած է, վաղուց պետք է արվեր, և շատ խնդիրներ արդեն լուծված կլինեին:Ես համոզված չեմ, որ հիմա որևէ բան կփոխվի՝ մանավանդ հաշվի առնելով Ազգային ժողովի մեծամասնության տեսակետը, որոնք, հնարավոր է,չեն գնա այդ քայլին, քանզի ավելի շատ են մտահոգված իրենց անձնական իշխանությունը պահելով: Միևնույն ժամանակ, նրանց՝ իշխանության ղեկին մնալու ամեն լրացուցիչ ժամը Հայաստանի համար շատ վատ է, ևդրա հետևանքները հետագայում ուղղելն էլ ավելի բարդ է լինելու: Ուստի, անկախ արդյունքներից, նման քայլը անհրաժեշտություն է։

Գուցե անհրաժեշտ էամբողջական իշխանափոխությո՞ւն: Հիմա տեսնո՞ւմ եք հնարավորություն ամբողջական իշխանափոխություն անցկացնելու համար:

-Հայասատանի մասին մտածող ուժերը՝ թեկուզ անգամ հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ, անկուսակցական գործիչներ, քաղաքացիական սեկտորը, պետք է ստեղծեն լայն կոալիցիա: Մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի փրկության մասին, պետք է միավորվեն:

Ինչ վերաբերում է ամբողջական իշխանափոխությանը՝ իհարկե, պետք է ճիշտ հասկանալ, թեով է գալու հետագայում: Բնական է, որ խնդիրը այսօր ոչ թե վարչապետն է, այլ նախագահը։ Բայց եթե մենք հիմք ընդունենք ՀՀ Սահմանադրությունը, ապա նախագահը շատ քիչ լիազորություններ ունի, ուստի նրանանհրաժեշտ է շատ թույլ վարչապետ․ այս առումովՏիգրան Սարգսյանը հիանալի տիկնիկ էէ նախագահի համար: Սակայն, ըստ Սահմանադրության, նախագահը իրավունք չունի միջամտելու կամ դիմակայելու կառավարության որոշումներին, նա կարող է միայն ժամանակավորապես կասեցնել կառավարությանորոշումները, ապա դիմել սահմանադրական դատարան, որը դրա օրինականության վերաբերյալ եզրակացություն կտա:

Եթե կառավարության գլուխ անցնեն մարդիկ,որոնց համարիսկապես գերադասելիկլինի օրենքը, ոչ թե նախագահական աշխատակազմի այս կամ այն տեսուչի կամ թեկուզ նախագահի հրահանգները, ապա լավ կլինի։Համենայնդեպս, գոնե տնտեսական ոլորտում հնարավոր կլինի առողջացնել վիճակը:

Ես նաև հասկանում եմ, որ դա կլինի միայն առաջին քայլը,որովհետև ստեղծված իրավիճակի համար նախ և առաջ հանրապետության նախագահն է պատասխանատու: Սակայնվարչապետն էլ իր մեղքի բաժին ունի, գոնե այն բանի համար, որ չի օգտագործել իր լիազորությունները։ Սակայն իրականում նրա մեղքերը շատ ավելին են, և նրա հրաժարականի պահանջի ընթացքում, կարծում եմ, հրապարակ կհանվեն։ Առաջ նման դեպքերում իրեն հարգող պաշտոնյան գերադասում էր ինքնասպան լինել, սակայն դրա համար մարդը գոնե մի փոքր մարդկություն պիտի ունենա։ Ուստի գիտակցելով, որեղած իրավիճակում բոլորը կարող են որպես արդարացում նշել, որ իրենք ընդամենը կատարում են Սերժ Սարգսյանի նրահանգները, հիշեցնենք, որ Նյուրենբերգյան դատարանը դա որպես արդարացումչընդունեց,և որոշ հանձնակատարներիանգամ կախաղանի դատապարտեց։

Ձեզ այս գործընթացներում տեսնո՞ւմեք: Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակհարթակից ելույթ ունեցաք, նույնիսկ ավագանիների համամասնական ցուցակում ընգրկվեցիք:

-Ես ստիպված էի աշխատանքի բերումով մեկնել արտասահման,որտեղ և ինտենսիվ զբաղվում եմ գիտական աշխատանքով։ Հայաստանում «վերևների» ցուցումով ինձ համար աշխատանք չկա: Իմ դեմ փորձում էին հարուցելքրեական գործ, բավարարվեցին իմ կողմից վնասի հատուցումով։ Ուստի ինչքան քիչ լինեմ Հայաստանում, այդքան ավելի քիչ վնաս կպատճառեմ հայրենիքիս։Սա էլ երևի մի քաղաքականություն է՝իմ նման մարդկանց ստիպել թողնել երկիրը, հատկապես որ դրսերում, ի տարբերություն Հայաստանի,իմ նման մասնագետների կարիքը կա։ Այս պահին ես ունեմ որոշակի պայմանագրային պարտավորություններև այդ պատճառով չեմկարող երկար ժամանակ լինել Հայաստանում:

-Հայաստանոմ այլևս ապագա չե՞ք տեսնում:

-Խնդիրը շատ ավելի խորն է, քան այսօրվա՝ ինձ մեկուսացնելու հրահանգը։ Հայաստանում արմատախիլ է արվում ինտելեկտը ու դրա հետ կապված ոլորտները՝ գիտությունըև բարձրագույն կրթությունը։ Իսկ իմ գիտական մակարդակը ինձ թույլ չի տալիս գավառականվարժապետ կամ էլ տիրացուի օգնական աշխատել։ Եվ եթե նման վիճակը շարունակվի, ապա ոչ թե իմ,այլ Հայաստանի ապագան խիստ կասկածելի է ուրվագծվում։

Իսկ քաղաքական ուժերից գոնե որևէ մեկը, ըստ Ձեզ,կարո՞ղ է ավարտին հասցնել իշխանափոխությանգործընթացը, գուցեԲՀԿ-ն, որ ֆինանսական մեծ ռեսուրս ունի, թե՞ վարչապետի հրաժարականով կսահմանափակվեն:

-Եթե մենք անդրադառնանք այս կամ այն քաղաքական ուժին և քաղաքացիականհասարակության շարժումներինառանձին-առանձին, ամեն մեկի վերաբերյալկարելի է վերապահումներ անել։Սակայն այժմպետք չէհիշել հնուց եկած տարաձայնություններն ու սխալները, հարկ է վեր կանգնել այս ամենից։ Այսօր պետք է մտածել միասնականությանմասին՝ հանուն Հայաստանի փրկության և հանցագործ զավթիչներից ազատագրման վեհ գաղափարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում