Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

Նախկին համակարգը սադրանքի է դիմում. Արմեն Սարգսյանի վճռական խոսքը նշանակություն կունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, Իջևանում օրերս տեղի ունեցած իրադարձությունների շուրջ տարբեր մեկնաբանություններ հնչեցին։ Այդ թվում նշվում է, որ սա ոչ թե զուտ սոցիալական բողոք է, այլ սադրանք՝ նախկին համակարգի կողմից։

Ինչքանո՞վ եք ընդունում այդ տեսակետը։

Անկասկած այդպես է, երկու կարծիք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է բուն հարցին՝ անտառահատմանը և այն հիմնավորումներին, թե դա ապրուստի միակ միջոցն է, այստեղ արդեն շատ ուժեղ սադրանքը երևում է։ Նախկին համակարգի մատը ոչ թե խառն է, այլ այս ամենը շատ հստակ կազմակերպված է եղել։

– Որպեսզի քաո՞ս ստեղծվի երկրում ու ցույց տրվի, թե վարչապետը չի՞ կարողանում իրավիճակը կառավարել։

– Այո՛, իհարկե, բոլոր սլաքներն այդ ուղղությամբ են գնում։ Ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում կառավարել։ Իհարկե, որոշ չափով վարչապետը և իշխող խումբը առիթ տալիս են նման պնդումներ անելու, որովհետև այն սխալները, որոնք թույլ են տրվում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կադրային շրջանակներում, այդ հիմքերը ստեղծում են։ Առանց խոչընդոտների չի կարող լինել, երիտասարդ են, սխալվում են, կյանքի, քաղաքականության փորձ չունեն, հաշվարկները սխալ են անում։

Բայց այդ ամենից օգտվելով՝ նախկին համակարգը փորձում է ամեն կերպ Իջևանի դեպքերի և նմանատիպ այլ սադրանքներ իրականացնել, որպեսզի ցույց տա՝ տեսեք, այս տղան չի կարողանում կառավարել ու կողմնորոշվել։ Շատ մտածել պետք չէ, որ այս ամենը հասկանանք։

– Իհարկե, իշխող ուժը սխալներ է  թույլ տալիս, բայց հնարավո՞ր է տարբեր վայրերի այս բողոքի ակցիաները, տարբեր ոլորտների դժգոհությունը մեծ խնդիրների առաջ կանգնեցնեն իշխանություններին։

– Ես արդեն ասացի, որ տարակուսելու շատ պատճառներ են ստեղծվում։ Հիմնականում, իհարկե, մեղավորությունը իշխանությանն է, և փորձն է պակասում։ Աստված տա, որ այդպես լինի, որովհետև, ինչպես գիտեք, ոմանք պնդում են, որ այդ ամենը, սկսած թավշա հեղափոխությունից, ոչ այլ ինչ էր, քան Սերժի կողմից կազմակերպված շատ հեռահար նպատակներ ունեցող սադրանք, որի մասնակիցներն են իրենց պնդումներով՝ նաև հեղափոխության լիդերները։ Աստված չանի, եթե այդպես լինի՝ չնայած ես շատ եմ կասկածում, որ նման բան կարող է լինել։ Իհարկե, որոշակի քայլեր արժեր ժամանակին անել, հիմա էլ ուշ չէ։ Պետք է վերջ տալ բոլոր  կասկածանքներին, տարաձայնություններին։ Իսկ դրա համար պետք է հեղափոխական վճռականություն և քաղաքական կամք։

– Ձեր կարծիքով՝ նման լարված իրավիճակներում նախագահի դերը ո՞րը կարող է լինել։

Ես նախագահ Արմեն Սարգսյանին միշտ ընկալել եմ և շարունակում եմ ընկալել որպես շատ զգուշավոր, ամորֆ մի անձնավորություն, որը մեկ տարուց ավելի ժամանակաընթացքում որոշակի քայլ չի արել՝ բացի Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր առաջարկելուց։ Դա միակ դրական ու վճռական քայլն էր, մնացած դեպքերում, ռուսներն ասում են՝ «նե նաշե, նե վաշե»։ Նա այդպես է իրեն պահում՝ ոչ ոքի, այդ թվում՝ հներին, չնեղացնելու համար։ Այսպես թե այնպես մենք գիտենք, թե նա ինչպես նշանակվեց՝ Սերժիկ Սարգսյանի առաջարկով, իհարկե նա ինչ-որ պարտականության զգացում ունի։ Բայց քանի որ անձամբ ծանոթ չեմ, վստահ չեմ կարող ասել։ Դատելով  ծավալվող իրադարձություններից՝ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նա պարզապես ամորֆ անձնավորություն է, ոչ վճռական։

– Նման իրավիճակներում իր խոսքը կայունացնող ու ընկալելի կլինի ՞ հասարակության համար։

– Ես կարծում եմ՝ այո՛, այսպես թե այնպես բավականին շոշափելի ու զգացվող հեղինակություն է  ձեռք բերել՝ իր վարքով, հայտարարություններով, հանդիպումների ժամանակ իր կեցվածքով։ Եթե իր խոսքը լինի վճռական, ոչ թե կիսատ-պռատ, անկասկած նշանակություն ու ազդեցություն կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում