Բրազիլացի սուպերմոդել Լաիս Ռիբեյրոն, որը հայտնի է Victoria’s Secret ապրանքանիշի հետ համագործակցությամբ, հանգստից գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել: Մոդելի Instagram-ի էջում հրապարակված նկարները տասնյակ հազարավոր լայքեր են հավաքել:
Մոդելը հանգստանում է Մեքսիկայի հայտնի հանգստավայրերից մեկում: Լուսանկարներում նա համարձակ լողազգեստներով է և երկար բացվածքով սև երեկոյան զգեստով:
Մոդելի երկրպագուները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել, իսկ նրանցից շատերը Լաիսին «կրակոտ» են անվանել:











































