Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին:
«Նեյմարը գերազանց խաղ ցուցադրեց «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը: Կարող եմ վստահորեն ասել, որ բրազիլացի հարձակվողն աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիստներից մեկն է` Մեսսիի և Քրիշտիանու Ռոնալդուի կողքին:
Չեմ ցանկանում, որ Նեյմարն իրեն սովորական ֆուտբոլիստ զգա: Նա այդպիսին չէ: Նեյմարն օժտված է ֆուտբոլիստին անհրաժեշտ լավագույն որակներով»,- ասել է Մարտինոն:









































