Լոնդոնի «Արսենալ»-ը հերթական ընկերական խաղում հաղթանակ է տոնել: ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «զինագործները» International Champions Cup-ի շրջանակներում մրցեց իտալական «Ֆիորենտինա»-ի հետ և հաղթեց 3:0 հաշվով: «Արսենալ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նկետիա և մեկ անգամ էլ աչքի ընկավ Ուիլոկը:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին: