Սաուդյան Արաբիայի իշխանությունները Happiness I լցանավին թույլ են տվել վերադառնալ Իրան: 2019թ. մայիսից նավը գտնվել է Ջիդայի նավահանգստում, որտեղ հայտնվել է տեխնիկական պատճառներով՝ չկարգավորված ֆինանսական հարցերի պատճառով:
Իրանի ազգային լցանավային ընկերության (NITC) տվյալներով՝ լցանավի վերանորոգման և պահման բոլոր ծախսերը վճարվել են ժամանակին:
Happiness I-ի հետ միասին հայրենիք է վերադառնում նավի ամբողջ թիմը, ինչպես նաև երկու իրանական ռազմանավակներ, որոնք ուղևորվել էին Ջիդա հունիսին՝ լցանավին ուղեկցելու համար: