Աղիքային բակտերիաները, մասնատելով շոկոլադը, հակաբորբոքային միացություններ են անջատում: Բայց սա՝ միայն օգտակար մանրէները, ինչպես՝ բիֆիդոբակտերիաները և կաթնաթթվային բակտերիաները, որոնց համար շոկոլադը սննդանյութերի հրաշալի աղբյուր է:
Հակաբորբոքային միացությունները նվազեցնում են բորբոքումները սրտանոթային հյուսվածքներում՝ երկար ժամանակով նվազեցնելով կաթվածի ռիսկը, փոխանցում է Meddaily-ն:
Լուիզիանայի համալսարանի աշխատակիցները 3 կակաո-փոշի են թեստավորել՝ օգտագործելով ստամոքս-աղիքային տրակտի մոդելը, ներառյալ՝ հաստ աղիքը՝ իր բակտերիաներով: Պարզվել է՝ փոշուց հակաօքսիդանտ-պոլիֆենոլները և բջջանյութը վատ են մարսվել ու կլանվել: Բայց երբ հասել են հաստ աղիքին, օգտակար բակտերիաները գործել են:
Կակաոյի բոլոր «առավելությունները» զգալու համար բավական է օրական 2 թ. գ. օգտագործել: Բայց շաքար և կաթ պարունակող սովորական շոկոլադե սակլիկը միայն կգիրացնի:











































