Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկա 4 տարում ավտոմեքենայի մոտ 10 գործարան կփակվի: Դրանց թվում են՝ Իսպանիայի Peugeot և Citroën գործարանները:
Ford և General Motors ընկերությունները որոշակի դժվարություններ ունեն Բրիտանիայում և Ռումինիայում:
Անցած տարի ավտոգործարանների արդյունաբերական ուժի 32%-ը պահանջարկ չի ունեցել, փոխանցում է Euromag-ը: Իսկ եթե հաստատությունը զբաղված է երեք քառորդով, կարելի է խոսել դրա անշահութաբերության մասին:
Եվրոպայում, վերջին տվյալներով, զգալիորեն աճել է գրանցված ավտոմեքենաների թիվը:










































