Իտալիայի Վենետո մարզի բնակիչները, որի մայրաքաղաքը Վենետիկն է, ձայների մեծամասնությամբ կողմ են Իտալիայի կազմից դուրս գալուն: Այս մասին հաղորդում է Libero Outidiano-ն:
Նախօրեին մարզում ավարտվել է համացանցային հանրաքվեն, որի գլխավոր հարցն էր՝ «Ցանկանո՞ւմ եք, որ Վենետոն դառնա անկախ և ինքնիշխան դաշնային հանրապետություն»:
Հանրաքվեին մասնակցած առնվազն 2 մլն մարդ՝ 89 տոկոսը, քվեարկել են «Վենետոյի Հանրապետության» ստեղծման օգտին:
Էլեկտրոնային ընտրությունների նախաձեռնողները հայտարարել են Իտալիայից առանձնանալու ընթացակարգի մեկնարկի մասին: Բացի այդ, մշակվում է պաշտոնական մակարդակով հանրաքվե անցկացնելու նախագիծ:








































