Թուրքիայի Պաշտպանության արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան պատրաստակամ է ուսումնասիրելու ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների այլընտրանքները՝ հաղորդում է Andolu-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները F-35 ծրագրի շրջանակներում, քանի դեռ չի ստացել այդ նախագծից իրեն բացառելու պաշտոնական հաստատումը: Միևնույն ժամանակ թուրքական կողմը պատրաստ է ուսումնասիրել ամերիկյան կործանիչների այլընտրանքները:
Միևնույն ժամանակ, Դեմիրն ասել է, որ Թուրքիան շարունակում է իրականացնել ազգային կործանիրների ստեղծման նախագիծը և մտադիր է արագացնել այդ գործընթացը: