Բլեյք Լավլին հայտնվել է Elle ամսագրի ապրիլյան համարի էջերին:
26-ամյա դերասանուհին այժմ նկարահանվում է «Ադելայնի տարիքը» դրամայում՝ կինոկարիերայում ունեցած երկարատև ընդմիջումից հետո:
Բլեյքն իր տարիքը բավականին սթափ է գնահատում: «Որքան մեծանում եմ, այնքան ավելի քիչ աչքի ընկնող հագուստներ եմ հագնում: Գիտեմ, որ մի օր իմ ծնկները կնմանվեն փղի ծնկների: Սակայն դեռևս կրում եմ բավականին կարճ զգեստներ»,- ասել է նա:
Բացի այդ, Լայվլին շուտով կրկին կհայտնվի Gucci Premiere բույրի գովազդում, ինչպես նաև շարունակում է մասնակցել Chime for Change բարեգործական ակցիային:












































