Փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իմ տպավորությամբ Իջևանի դեպքերի կապակցությամբ գնահատականներում ամեն ինչ խառնվել է ու յուրաքանչյուր գնահատող որպես կանոն կենտրոնանում է տեղի ունեցած չորս տեսակի խախտումներից միայն մեկի կամ երկուսի վրա, և այդպիսով ակտիվ կամ պասիվ կերպ արդարացնում մյուս երկուսը կամ երեքը: Խախտումները հետևյալն են.
1. Տեղի են ունեցել անտառների ոչ օրինական հատումներ, ամենայն հավանականությամբ` տարիներ շարունակ ու կազմակերպված ձևով:
2. Դրանց օրինական արգելքի պատճառով տեղի բնակիչները կազմակերպել են սխալ ձևերով իրականացված բողոքի ցույց: Հնարավոր է, որ նրանց մի մասի համար դա իրոք եկամտի միակ աղբյուրն է, սակայն այն ավելի հիշեցնում է կազմակերպված անօրինական բիզնես: Ամենակարևորը` իրենց համար շրջակա միջավայրը լրիվ միևնույն է:
3. Ցուցարարները խախտել են խաղաղ ցույցերի անցկացման սկզբունքները և անթույլատրելի բռնություն են գործադրել ոստիկանների հանդեպ:
4. Ի պատասխան ցուցարարների կողմից գործադրված բռնության, ըստ որոշ տեսանյութերի ու հարցազրույցների, ոստիկանությունը հաջորդ օրն անցել է անհամաչափ ուժի կիրառման և որոշ մարդկանց ձերբակալելիս կիրառել է անհամաչափբուժ և ըստ երևույթին վիրավորել է նրանց արժանապատվությունը:
Այս խախտումներից որ մեկը չի արդարացնում մյուսներից որևէ մեկը, և յուրաքանչյուրը պետք է քննվի առանձին:








































