Սքարլեթ Յոհանսոնը զարդարել է C California Style ամսագրի ապրիլյան համարի շապիկը: Դերասանուհին մասնակցել է նաև ֆոտոշարքին՝ կրելով Chanel և Herve Leger ապրանքանիշների լողազգեստները:
Ամսագրին տված հարցազրույցում 29-ամյա դերասանուհին ներկայացրել է իր ապագա ծրագրերը՝ մինչև նոյեմբերի 22-ը՝ իր 30-ամյակը, նա ցանկանում է թողարկել ևս 4 ֆիլմ, նշել «Ամառային շրջագայության» ռեժիսորական դեբյուտը, ամուսնանալ և լույս աշխարհ բերել առաջնեկին:









































