Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եկեք իրար չխաբենք՝ Մոգերինին, Տուսկը, Յունկերը երկար ժամանակ աշխատել են ՀՀ նախկին իշխանությունների հետ. նոր ղեկավարների հետ՝ սկսենք նոր էջից

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել են Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենին: Գերմանացի քաղաքական գործչին 747 բազկաթոռից բաղկացած Եվրախորհրդարանում ընտրվելու համար անհրաժեշտ էր ձեռքբերել 374 ձայն: Ձայները հաշվելուց հետո պարզվել է, որ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը ձեռք է բերել 383 ձայն: Նրա դեմ է քվեարկել 327 պատգամավոր: Համապատասխանաբար, նա Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերին կփոխարինի նոյեմբերի մեկից:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը միության պատմության մեջ Եվրահանձնաժողովի առաջին կին ղեկավարն է: Հատկանշական է, որ 2013 թվականին քաղաքական գործիչը դարձել է Գերմանիայի պաշտպանության առաջին կին նախարարը: Դրանից հետո Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը զբաղեցնում է նշված պաշտոնը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ շատ դրական է, որ այդ պաշտոնում ընտրվել է Գերմանիայի ներկայացուցիչը։ «Այս անցումային փուլում, երբ Եվրամիությունը լուրջ խնդիրներ ունի Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ, շատ կարևոր է, որ գլխավոր դերերում լինեն Գերմանիայի, Ֆրանսիայի, այսինքն՝ ԵՄ լիդեր պետությունների ներկայացուցիչները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանն ասաց, որ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը հետաքրքիր գործիչ է, երկար տարիներ պաշտոններ է զբաղեցրել. «Մեծ փորձ ունի հենց կառավարման ոլորտում, ինչը շատ կարևոր է»։

Ստեփան Գրիգորյանը նշում է, որ Եվրամիության ղեկավարության փոփոխությունները դրական կանդրադառնան նաև Հայաստանի վրա, քանի որ առայժմ աշխատող ղեկավարները փորձ ունեին աշխատել ՀՀ նախկին իշխանությունների հետ. «Որքան էլ Ֆեդերիկա Մոգերինին, Դոնալդ Տուսկը, Յունկերը լավ հարաբերություններ ունենային մեզ հետ, լավ տրամադրված լինեին՝ եկեք իրար չխաբենք, նրանք բավականին երկար ժամանակ աշխատել են ՀՀ նախկին իշխանությունների հետ։ Հիմա նոր, թարմ դեմքեր կգան, որոնք կընկալեն Հայաստանի իշխանություններին և Հայաստանն առհասարակ մաքուր էջից։ Ակնհայտ է, որ ՀՀ նախկին իշխանությունները մինչ այսօր աշխատում են գործողներին տապալելու ուղղությամբ ու գաղտնիք չէ, որ այս ճանապարհին օգտագործում են իրենց միջազգային հին կապերը, ուստի դրական է, որ ԵՄ ղեկավարները լինեն նոր դեմքերով»։

Քաղաքագետը նշեց՝ առաջին հերթին նորերի հետ պետք է խոսել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի մասին. «Դուք գիտեք, որ իշխանությունները պատրաստել են այդ քարտեզը, այն մի քանի օր առաջ հրապարակվեց ու դա պետք է դարձնել իրենց հետ աշխատանքի գլխավոր դրոշը։ Այդ դեպքում՝ իմպլեմենտացիան ավելի ակտիվ կերպով կընթանա»։

Մեր զրուցակիցը մատնանշեց նաև երկրորդ կարևոր հանգամանքը. «Քանի որ նոր իշխանությունները պետք է մաքուր էջից սկսեն այդ հարաբերությունները՝ նոր ղեկավարներից պետք է խնդրել ու ակնկալել ֆինանսական աջակցության լուրջ ավելացում։ Նախկին ու գնացող ղեկավարությունը մեծ պարտավորություններ իր վրա չի վերցրել, ռիսկ չէր անի աջակցությունը 10 անգամ մեծացնել, իսկ նորերը կարող են դա անել։ Հիշում եք՝ մեկ տարի առաջվա՝ Բրյուսելում հնչեցրած խնդրանքը հայտնի, այն պետք է թարմացնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում