Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Ռուբեն Բալոյանի պատասխանը Վարդան Պետրոսյանին

Aravot.amը ներկայացրել է փաստաբան Ռուբեն Բալոյանի պատասխանը Վարդան Պետրոսյանին:

Վերջերս Վարդան Պետրոսյանի գործով պաշտպանական կողմը հանրությանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այսինքն, հերթական անգամ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը և հանրությանը ներկայացնել «ցանկալի» փաստեր:

Հրապարակումները կրում են շարունակական բնույթ, ուստի հարկադրված եմ անդրադառնալ դրանց և ներկայացնել իրականությունը.

1. Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանը շարունակում է պնդել, որ ամբաստանյալը 5 պաշտպան չունի, որ ներկա պահին վերջինիս շահերը պաշտպանում է միայն ինքը, և 2 փաստաբան էլ պետք է ժամանեն Ֆրանսիայից: Իրականությունն այլ է.

– 12.11.2013թ. մեղադրյալ Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը դիմում է ներկայացրել քննիչ Հայկ Հակոբյանին, խնդրելով քրեական գործով որպես եղբոր՝ Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպաններ ներգրավվել ևս 4 փաստաբանների (տես՝ քր. գործի հ-2, գ.թ. 226):

– 12.11.2013թ. նույնաբովանդակ դիմում է ներկայացվել նաև ամբաստանյալ Վարդան Պետրոսյանից:

– Ողջ քրեական գործի նյութերում առկա չէ որևէ դիմում՝ ամբաստանյալի կողմից իր 4 պաշտպաններից հրաժարվելու մասին:

–  Ամբաստանյալ Վ. Պետրոսյանը առաջին դատական նիստի ընթացքում դատարանի հարցին պատասխանեց, որ այո իր շահերը պաշտպանում են ևս 4 փաստաբաններ, մինչդեռ վերջիններիս չներկայանալու առիթով նշեց. «իրենցից հարցրեք»:

Համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 68-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունը ստանձնելու պահից: Այսինքն, այն պահից սկսած, երբ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը կամահայտնություն է արտահայտել 4 փաստաբաններին ներգրավել որպես իր շահերի պաշտպաններ, վերջիններս ստանձնել են Վ. Պետրոսյանի պաշտպանությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասում նշված են պաշտպանի որպես այդպիսին քրեական գործի վարույթին մասնակցելը դադարելու հիմքերը: Դրանք են՝ –    մեղադրյալը լուծել է պաշտպանի հետ ունեցած համաձայնությունը.

– պաշտպանը  լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին,

– քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.

– քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից: Վերը թվարկված փաստերից և որևէ մեկը հիմնավորող ապացույց պաշտպանական կողմը ինչպես դատարանին, այնպես էլ հանրությանը մամուլի միջոցով չներկայացրեց:

Ավելին, ամբաստանյալը դատարանում շարունակեց պնդել, որ իր շահերը պաշտպանում են ևս չորս փաստաբաններ, որոնք առանց հարգելի պատճառների դատարան չէին ներկայացրել՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ: 

 

Ամբողջությամբ՝ aravot.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում