Ամերիկացի դեմոկրատ սենատոր Չակ Շումերը նամակ է հղել Դաշնային հետաքննության բյուրոյին (FBI) և Դաշնային առևտրի հանձնաժողովին (FTC)՝ նշելով, որ Ռուսաստանում ստեղծված Face App ներդիրը կարող է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգության համար: Բացի այդ, նրա կարծիքով, ծրագիրը սպառնում է միլիոնավոր ամերիկացի քաղաքացիների տվյալների գաղտնիությանը: Փաստաթղթի սքանը հրապարակված է Շումերի Twitter-ում։
Ներդիրը օգտագործելու համար օգտատերերը պարտավոր են նրան տրամադրել անձնական լուսանկարներից և տվյալների ցլիարժեք օգտվելու հնարավորություն՝ ասել է սենատորը: Հետագայում, նրա կարծիքով, բոլոր տեղեկությունները կարող են օգտագործվել առանց սեփականատերերի համաձայնության: Այն փաստը, որ հայտը ստեղծվել է ռուսական ընկերության կողմից, ըստ սենտորի, սպառնում է անձնական տվյալները (ներառյալ կենսաչափական) փոխանցել Ռուսաստանի կառավարությանը կամ հարակից կազմակերպություններին:








































