ԱՄՆ-ում հետաքննում են Նյու Մեքսիկոյի վերամշակման գործարանի միջուկային թափոնի պահեստարանից ռադիոակտիվ արտահոսքերի պատճառները: Միևնույն ժամանակ, պաշտոնյաները որոշել են ժամանակավոր պահման վայրից թափոնը դուրս բերել և տեղափոխել Տեխասի մասնավոր պահման վայր:
Սակայն հիմնական պատճառը շրջակա միջավայրին ու տեղացիների առողջությանը սպառնացող վտանգն է, որը դեռ լուծված չէ՝ հայտնում է russian.rt.com-ը:
Վերամշակման գործարանում աշխատանքները դադարեցվել են: Ներկայում թափոնով կոնտեյներները պահվում են բաց երկնքի տակ: Կոնտեյներներում հիմնականում գտնվում են պաշտպանիչ կոստյումներ, դիմակներ, աղտոտված հող, տարբեր գործիքներ:
Ռադիացիայի մակարդակը այնքան էլ բարձր չէ, սակայն վտանգ է ներկայացնում շրջանի էկոլոգիայի համար:











































