Իջևանում միջպետական ճանապարհը դեռ փակ է: «Հետքի» հետ զրույցում ցուցարարները հայտնել են, որ սպասում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Իսկ իրենց վիրավոր ընկերներին մասին հստակ ոչինչ դեռևս չգիտեն, նրանց տեղափոխել են տարածքից: Ոչ ցուցարարները, ոչ ոստիկանները վիրավորների մասին հստակ թվեր չեն հայտնում:
Ճանապարհին հարյուրավոր մեքենաներ են պարփակված, չեն կարողանում տեղաշարժվել:
Հիշեցնենք, որ ճանապարհը փակելու պատճառն այն է, որ փայտ մշակողներին արգելել են փայտանյութ տեղափոխել անտառից։
https://www.facebook.com/hetqonline/videos/324448881769495/