Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել՝ նվիրված մաֆիոզ խմբավորումների կողմից սպանված իտալացիների հիշատակին, և հանդես է եկել երկրում գործող ավազակախմբերի կտրուկ քննադատությամբ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նա թվարկել է բոլոր 832 մարդկանց անունները, ովքեր 1893 թվականից ի վեր սպանվել են մաֆիոզների ձեռքով:
Ելույթ ունենալով Սան Գրեգորիո եկեղեցում՝ մաֆիայի զոհերի 900 հարազատների առջև, հովվապետը նախազգուշացրել է, որ բոլոր մաֆիոզները դժոխք կգնան:
Պապը մաֆիոզներին կոչ է արել դարձի գալ՝ հանուն իրենց բարօրության, և նշել է, որ այդ ճանապարհով աշխատած գումարները նրանց երջանկություն չեն բերի: Պապը կոչ է արել դա անել գոնե հանուն ծնողների:









































