Թուրքիային մատակարարվող C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները «նոր կարգ» կստեղծեն Սիրիայի օդային տարածքում, Breaking Defense-ին հայտարարել են Իսրայելի աղբյուրները:
Նրանց կարծիքով, ռուսական արտադրության համակարգերն Անկարային թույլ կտան վերահսկել Սիրիայի գրեթե ամբողջ օդային տարածքը: «Թուրքիայի կողմից շահագործվող C-400-ը կկարողանա հետևել Սիրիայի օդային տարածքում Իսրայելի օդուժի ցանկացած ակտիվությանը, և սա լիովին նոր իրավիճակ է»,- ասել է զրուցակիցներից մեկը:
Մեկ այլ փորձագետ ամերիկյան պարբերականին հայտարարել է, որ թուրքական C-400-ի տեղակայումը Սիրիայի հետ սահմանին կխոչընդոտի Իսրայելի օդուժի հնարավոր գործողությունները Իրաքի շրջաններում, որտեղ տեղակայված են պրոիրանական ուժերը: