Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը հաստատել է Հունաստանի սուվերեն վարկային վարկանիշն ազգային արժույթով և արտարժույթով В- մակարդակի վրա: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է В մակարդակի վրա՝ «կայուն» կանխատեսմամբ:
Դրական մեկնաբանությունները լավ ազդեցություն կունենան այս տարի ծրագրվածից շուտ պարտատոմսերը շուկա վերադարձնելու Հունաստանի կառավարության ձգտման վրա:
«Չնայած այն բանին, որ մենք Հունաստանի ներքաղաքական վիճակը չենք համարում կայուն, սակայն կարծում ենք, որ Հունաստանի կառավարությունը կպահպանի ընթացիկ քաղաքականության շրջանակը»,- ասվում է S&P-ի հայտարարության մեջ:
«Կառավարությունն արդյունավետ բարեփոխումներ է անցկացրել աշխատանքի շուկայում և հարկային ոլորտում, ինչպես նաև ծրագրում է հետագա բարեփոխումներ կոմերցիոն ոլորտում»,- նշվում է գործակալության հայտարարության մեջ:









































