Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 76 մլրդ դոլար, որոշել է ողջ կարողությունը կտակել իր բարեգործական հիմնադրամին: Գեյթսի երեք երեխաները պետք է գումար աշխատեն ինքնուրույն. «Նրանք պետք է հասկանան, որ պետք է աշխատել, և որ աշխատանքը պետք է լինի կարևոր»,- այս առնչությամբ ասել է Գեյթսը:
Ինչպես գրում է The Independent-ը, Գեյթսը հայտարարությունն արել է Վանկուվերում մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ երեխաները պետք է իմանան ինքնուրույն աշխատած փողի արժեքը: «Նրանք ազատ են իրենց գործողություններում, կարող են զբաղվել՝ ինչով ցանկանան, սակայն նրանց մոտ դրամական ջրվեժ չի լինի, որը թույլ կտա անգործությամբ զբաղվել»,- ասել է Գեյթսը:
Բիլ և Մելինդա Գեյթսերը 3 երեխա ունեն՝ 18, 15 և 12 տարեկան:
Նրանք բոլորը տեղյակ են հոր որոշման մասին և մտադիր չեն բողոքարկել:










































