ԱՄՆ-ը դեռևս պատրաստ չէ Եվրոպային գազ մատակարարել: Ria Novosti-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Մեզ համար կարևոր է աջակցել Ուկրաինային և Եվրոպայի գործընկերությունը: Սակայն տվյալ փուլում մենք օբյեկտներ չունենք՝ բնական գազի արտահանման համար»,- ասել է Պսակին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ից Եվրոպա բնական գազի արտահանումը կարող է սկսվել 2015-ի վերջից ոչ շուտ:










































