«Մեծ յոթնյակի» հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն ուկրաինական ճգնաժամն ու Ռուսաստանի հանդեպ հետագա քաղաքականությունը, կանցկացվի Նիդերլանդների վարչապետի նստավայրում (Հաագա): Այս մասին լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովի աշխատանքային հանդիպումների ավարտին:
Հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը Վաշինգտոնինն է: Ռոդսը նշել է, որ հանդիպումը Ուկրաինայում գործողությունների համար Ռուսաստանին մեկուսացնելու իրենց ջանքերի մաս է:









































