Friday, 10 07 2026
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ

Իշխանությունը պատրաստվում է. վարչապետի որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ կառավարման շտաբ՝ հնարավոր արտակարգ իրավիճակների, աղետների հետևանքը վերացնելու համար: Շտաբի ստեղծումը անկասկած կարևոր քայլ է՝ նկատի ունենալով այն, որ ամառային այս շրջանում արդեն իսկ գործ ենք ունեցել մի քանի արտակարգ իրավիճակների հետ՝ էլեկտրաէներգիայի խոշոր վթար, տարբեր տեղերում խոտածածկ և անտառային տարածքների հրդեհներ, նաև մի շարք տեղերում տարաբնույթ սոցիալ-կենցաղային խնդիրներ, որոնք արտակարգ իրավիճակ չեն առաջացրել, սակայն այդ մասով, այսպես ասած, կարծես թե քայլում ենք եզրով:

Առկա իրավիճակը իրապես պահանջում է հետագա զարգացումների կանխարգելիչ քայլեր, և օպերատիվ շտաբի ձևավորումը վարչապետի իրապես համարժեք քայլ է զուտ կառավարման արդյունավետության տրամաբանության տեսանկյունից:

Մյուս կողմից՝ այդ նախաձեռնությունը հիմք է տալիս նաև եզրակացնելու, որ կառավարությունը գուցե սպասում է, այսպես ասած, «արտակարգ իրավիճակների» արհեստական խթանման ալիքի, որի նպատակը պետք է լինի Հայաստանում այնպիսի իրավիճակի ստեղծումը, ինչը թույլ կտա խոսել անկառավարելիության մասին և դրանից քաղել քաղաքական դիվիդենդներ: Այդ մտավախության կամ ռիսկի մասին խորհելու հիմք առաջացնում է նաև քարոզչական դաշտում չափազանց նկատելի տրենդը, որի նպատակն է հանրության մոտ թողնել տպավորություն, որ ամեն ինչ ձեռքից գնում է, չկա կառավարում, կառավարման համակարգում քաոս է, սիրողականություն, խնդիրներին չտիրապետելու համատարած երևույթ և այլն: Եթե կա այդպիսի ակնառու քարոզչական տրենդ, ապա այդ դեպքում պետք չէ բացառել նաև, որ այդ քարոզչության համոզչականության համար կարվեն այլ կոնկրետ քայլեր: Առավել ևս, որ ներկայիս իրավիճակում քարոզչությունն ակնհայտորեն չի տալիս իր արդյունքը, և օրերս Միջազգային հանրապետական ինստիտուտ ամերիկյան կազմակերպության իրականացրած սոցհարցումը ցույց էր տվել, որ իշխանության վարկանիշը բավականին բարձր է մնում:

Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունը և օպերատիվ շտաբի ստեղծումը կոնկրետ հետաքրքրություն է ներկայացնում էներգետիկ համակարգի խոշոր վթարի համատեքստում, որ արձանագրվեց օրերս Հայաստանում: Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ հանձնարարել է կատարել քննություն՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ մարդածին գործոն: Օրերս էլ ԱԱԾ պետը հայտարարել էր, որ նախնական եզրակացությունը պարզ կլինի տասը օրից: Արդյոք արդեն իսկ կա՞ն որոշակի տվյալներ կամ դրանց «ուրվագծեր», որոնք կարող են խոսել որոշակի ռիսկերի մասին, ինչի հիման վրա էլ վարչապետ Փաշինյանը ստեղծում է օպերատիվ շտաբը՝ արտակարգ իրավիճակների պատրաստ լինելու համար:

Ի դեպ, հատկանշական է, որ շտաբը ղեկավարելու է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Դե, իհարկե, էլ ուրիշ ով, ելնելով անշուշտ ոլորտային հանգամանքից: Բայց բոլոր դեպքերում խորհրդանշական է նաև, որ Ցոլակյանն ԱԱԾ նախկին գեներալ է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում