Մեգան Մարքլը և արքայազն Հարին որդու՝ Արչիի ծնունդից հետո առաջին անգամ մասնակցել են բարձրաշխարհիկ միջոցառման՝ գրում է woman.ru-ն։
«Առյուծ արքա» ռեմեյքի առաջին ցուցադրության ժամանակ նրանք ծանոթացել են Բեյոնսեի և Ջեյ Զիի հետ։ Որոշ ժամանակ երիտասարդ զուգերը զրուցել են այն մասին, թե որքան դժվար է ծնող լինելը։ «Լավագույն խորհուրդը, որ ես ձեզ կարող եմ տալ, այն է, որ միշտ ժամանակ գտնեք ձեզ համար»,- ասել է Ջեյ Զին։
Ռեփերի խոսքը համոզիչ է, քանի որ նրանք արդեն 20 տարի է, ինչ միասին են Բեյոնսեի հետ և երեք երեխա են մեծացնում։
















































