Բրիտանական հեղինակավոր դպրոցներից մեկի տնօրինությունն ուսուցիչներին արգելել է օգտվել կարմիր թանաքից՝ աշակերտների աշխատանքները ստուգելիս: Ուսումնական հաստատության ղեկավարության խոսքով՝ կարմիր գույնը չափից դուրս բացասական է: Դրա փոխարեն խորհուրդ են տալիս օգտագործել ավելի հաճելի գույն՝ կանաչ, հաղորդում է Mirror-ը:
Այսուհետ Մաունթս Բեյ ակադեմիայում, որը տեղակայված է բրիտանական Պենզանս քաղաքում, թանաքի օգտագործման խիստ կանոնակարգ է սահմանվել: Աշակերտները պարտավոր են գրել բացառապես կանաչ գրիչներով, իսկ նրանց սխալները կարելի է ուղղել միայն կանաչ գրիչով:
Դպրոցի տնօրենը կարծում է, որ կարմիր գույնն ազդում է դպրոցականների նյարդային համակարգի վրա:












































