Գանձասարի վանքի պարսպի երեսպատման աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին սոցիալական ցանցերում և մամուլում ծայր առած քննարկումների ու մտահոգությունների առիթով հայտնում ենք, որ հուլիսի 8-ին խնդրո առարկայի շուրջ վեսկսվել են հավելյալ խորհրդակցություններ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և Արցախի Հանրապետության իշխանությունների ու ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության միջև:
Համակողմանի քննարկումների արդյունքների և ընդունված որոշման մասին կհաղորդվի հաջորդիվ: