Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Լատինական Ամերիկայի երկրներ չեղյալ է հայտարարվել Իսրայելի ԱԳՆ աշխատակիցների գործադուլի պատճառով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին:
Պատմության մեջ առաջին անգամ այդ տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում Նեթանյահուն պետք է այցելեր Մեքսիկա, Պանամա և Կոլումբիա:
Իսրայելի ԱԳՆ աշխատակիցները արդեն մի քանի տարի է՝ պահանջում են բարելավել իրենց աշխատապայմանները: Բողոքը երբեմն հանդարտվում է, երբեմն՝ վերսկսվում:
Սպառնալիքի տակ է հայտնվել Հռոմի պապի՝ մայիսին ծրագրված այցը Երուսաղեմ:










































