Wednesday, 24 06 2026
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Հաքերային հարձակում հնարավոր չէ, ֆիզիկական վթար է եղել. փոքր ՀԷԿ-երի նախագահը՝ էներգետիկ վթարի մասին

Հուլիսի 10-ին էլէկտրաէներգետիկ համակարգի մասշտաբային խափանման պատճառները պարզելու նպատակով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել։ Արթուր Վանեցյանը նշել է, որ նախնական տվյալներ կան, բայց պետք է սպասել խորը ուսումնասիրության, որի հետո գնահատական կտրվի։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը չի բացառում հաքերային հարձակման տարբերակը։

ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, սակայն, բացառում է հաքերային հարձակման տարբերակը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ էներգետիկ խափանումը չի բացառվում, որ եղանակի հետ կապված լինի, ինչը դեռ կպարզվի. «Իմ խորին համոզմամբ՝ ոչ մի դիվերսիա կամ հաքերային հարձակում չկա»։

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի՝ նման խափանումների դեպքում արագ արձագանքմանը, ապա, ՀԷԿ-երի միություն նախագահի խոսքով՝ ամռանը երբ ոռոգում է սկսվում հանրապետությունում, բոլոր ՀԷԿ-երը, որ աշխատում են ազատ հոսքերի վրա, անջատվում են և ջուրն ամբողջովին տրամադրվում է ոռոգմանը. դա մոտավորապես 300-350 մգվտ հզորություն է։ Արդյունքում, նրա խոսքով, ՀԷԿ-երի մեծ մասը կանգնած է։

«Ընդամենը 74 ՀԷԿ է աշխատում ամառային սեզոնի ժամանակ։ Դրա համար հզորությունը քիչ էր։ Մենք պատրաստվեցինք, ամբողջ միությունը միացավ, որ ՀԷԿ-երը պետք է մտնեին ցանց և կարողանային բեռը վերցնել իրենց վրա։ Բայց փասռք Աստծո, որ պատկան մարմիններն արագ վերականգնեցին և այդ անհրաժեշտությունը չեղավ։ ՀԷԿ-երը միանգամից կմտնեին ցանց և կլրացնեին էլեկտրաէներգիայի պակասը, որը առաջացավ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի և Երևանի ՋԷԿ-ի անջատվելու հետևանքով»,-հավելեց նա։

Հարցին, թե որքանով հնարավոր եղավ խնդրին արագ արձագանքել ու լուծում տալ, Նահապետյանը պատասխանեց. «Բավականին արագ լուծումը տվեցին։ Իհարկե, կարելի է ասել, որ արագ չի, քանի որ անգամ մեկ ժամ անջատումը բերել է մեծ խնդիրների, բայց բոլոր դեպքերում արագ կարողացան արձագանքել ու վերաբեռնավորել կայանները։ Եթե անգամ ՀԷԿ-երն էլ միանային, էլի կտևեր 2-3 ժամ, մինչև ամբողջ բեռը կարողանայինք վերցնել մեզ վրա։ Եթե դա երկար տևեր, մենք պատրաստ էինք, և կարծում եմ՝ կհրահանգավորվեր, ոռոգման գնացող ջրի պաշարները կդադարեցվեին, կտային ՀԷԿ-երին, որ նրանք 300 մգվտ հզորությամբ փակեին էլեկտրաէներգիայի պակասը»,-հավելեց Նահապետյանը։

Հիշեցնենք, որ էներգետիկ համակարգում հուլիսի 10-ին խոշոր վթար էր գրանցվել, ոի հետևանքով Երևան ՋԷԿ-ի ու Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկի աշխատանքները դադարեցվել էին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում