Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապերի խորհուրդը Twitter միկրոբլոգների ծառայության հասանելիությունը փակելը մեկնաբանել է նրանով, որ ռեսուրսի սեփականատերերն անտեսում են գոյություն ունեցող խախտումների մասին թուրքական դատարանների վճիռները, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի դատարանները Twitter-ի հասանելիությունը դադարեցնելու որոշում են կայացրել անձնական կյանքի իրավունքների ոտնահարման կապակցությամբ օգտատերերից համապատասխան բողոքներ ստանալուց հետո:
«Հենց որ արտասահմանյան այս կայքը փոխի կոնտենտը խախտող օրենքը, կանխարգելիչ արգելափակումը կհանվի»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Թուրք օգտատերերը մտավախություն ունեն, որ Twitter-ին կհետևեն Facebook-ը և Youtube-ը, որոնցից ավելի վաղ դժգոհել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:








































