The Beatles-ի ամենահայտնի հիթերից մեկի՝ Can’t Buy Me Love-ի 50-ամյա հոբելյանը «քառյակի» հայրենիք Լիվերպուլում նշել են հատուկ կազմակերպված աճուրդով: Մարտի 20-ին տեղի ունեցած աճուրդում ներկայացված է եղել ավելի քան 200 առարկա:
Վանիլային սկավառակների, լուսանկարների, իլյուստրացիաների, ինքնագրերի, համերգների տոմսերի ու գրքերի թվում վաճառվել է 2 բաճկոն, որոնցով Ջորջ Հարիսոնն ու Ռինգո Սթարը մասնակցել են Help! (1965) ֆիլմի նկարահանումներին:
Լոտերը վաճառվել են 115 հազար ֆունտ սթեռլինգով (190 հազար դոլար): Այդ բաժկոններով կիթառահարն ու հարվածային գործիքներ նվագողը նկարահանումների 5 օր են անցկացրել Ալպերում:
Բաճկոնները եղել են 82-ամյա Ռիչարդ Լեստերի հավաքածուի մասը: Հենց նա էր Help! ֆիլմի ռեժիսորը՝ հայտնում է ITAR-TASS-ը:










































