Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին, ում գլխավորությամբ խաղացել է կատալոնական ակումբում:
« «Արսենալ»-ն ու Արսեն Վենգերն ինձ համար համարժեք են, ինչպես «Չիկագո Բուլզ»-ն ու Մայքլ Ջորդանը:
Բայց, այնուամենայնիվ, այսօր աշխարհի լավագույն մարզիչը Գվարդիոլան է: Նա ամեն ինչ հասկանում է: Պեպը գիտի՝ ինչ է տեղի ունենալու առաջիկա խաղում: Ամենազարմանալին այն է, որ նա միշտ ճիշտ է: Դա անհավանական է:
Գվարդիոլան տարբերվում է մյուսներից»,- հայտարարել է ֆրանսիացի հարձակվողը:









































