Ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, որի՝ աստղերով շրջապատված օսկարյան լուսանկարը ռեկորդային թվով ռեթվիթներ էր հավաքել՝ գերազանցելով Օբամայի սահմանած ռեկորդը, իր հաղորդման ժամանակ կապ է հաստատել ԱՄՆ նախագահի հետ և հետաքրքրվել այդ առնչությամբ նրա կարծիքով: Էլենը ներողություն է խնդրել Օբամայից ռեկորդը խլելու համար:
Օբաման նշել է, որ դա էժանագին հնարք էր: Ներկայումս Էլենի թվիթն ունի 3 մլն 403 հազար ռեթվիթ, մինչդեռ Օբամայինը՝ 780.330:
Քննարկելով վերջերս Օբամայի՝ Gap առևտրի կենտրոնում գնումներ կատարելու հանգամանքը, նախագահն ասել է, որ այնտեղից դուստրերի համար շատ գեղեցիկ բլուզներ է գնել, չնայած նրանք դրանք դեռևս չեն հագել:
Օբաման գոհ է դուստրերի առաջադիմությունից, միան դժգոհել է, որ նրանք համբույրից բացի իր համար ժամանակ չունեն:
Օբամայի հայտնվելը շոուում նպատակ ուներ համոզելու լսարանին՝ գրանցվել ObamaCare ծրագրին:












































