Սիեթլի ոստիկանությունը նոր լուսանկարների պատճառով վերանայում է Nirvana խմբի առաջնորդ Կուրտ Քոբեյնի ինքնասպանության գործը: Այս մասին հայտնում է KIRO TV-ն:
Գործի կրկնակի ուսումնասիրման առիթը 4 նոր ֆոտոժապավեններն են, որոնցում պատկերված է բնակարանը, որտեղ 1994-ին գտել են Քոբեյնի մարմինը՝ գլխին հրազենային վնասվածքներ: Եվս մեկ առիթ է այն, որ ապրիլին կլրանա երաժշտի մահվան 20 տարին:
Նոր լուսանկարները թույլ են տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել վայրը: Այնտեղ Քոբեյնի լուսանկարները չկան, սակայն լուսանկարները թույլ են տալիս շատ մանրամասներ տեսնել նրան շրջապատող վայրից:
Նշվում է, որ գործի վերսկսման մասին խոսք չկա: Միակ վարկածն ինքնասպանությունն է:
Քոբեյնն իր կյանքին վերջ է տվել 1994 թվականին՝ 27 տարեկանում:










































