Սուպերգործակալ Ջեյմս Բոնդի ավտոմեքենաների խոշորագույն հավաքածուն ներկայացված է ցուցահանդեսում, որն այսօր կբացվի բրիտանական մայրաքաղաքում: «Բոնդը՝ շարժման մեջ» ցուցադրությունը կազմակերպվել է Կինոյի լոնդոնյան թանգարանում և կտևի մեկ տարի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ընդհանուր առմամբ կցուցադրվի ավելի քան 50 տրանսպորտային միջոց: Մեքենաներից բացի՝ ցուցադրության հյուրերը կարող են տեսնել մոտորանավակները, մոտոցիկլետները և նույնիսկ ինքնաթիռները, որոնք գործարկվել են նկարահանումներում:
Ցուցադրությունում ներառվել են նաև դեկորատիվ տարրեր: Ցանկության դեպքում այցելուները կարող են վերածվել սիրելի սուպերհերոսի և լուսանկարվել ֆիլմի կադրերի ֆոնին:
Ցուցահանդեսը բացվում է առաջին ֆիլմի թողարկումից ավելի քան կես դար անց:










































