Բրազիլիայի կառավարությունը հայտնել է 18 ընկերությունների դեմ կոռուպցիայի և գնային դավադրության գործ հարուցելու մասին: Այդ ընկերությունների թվում են գերմանական Siemens կոնցեռնն ու ֆրանսիական Alstom-ը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ընկերությունները կասկածվում են ընդհանուր առմամբ 4 մլրդ դոլար արժողությամբ 15 նախագծերում դավադրություն կազմակերպելու մեջ:
Որոշ ընկերություններ արդեն արձագանքել են գործի հարուցմանը՝ հայտնելով քննության հետ համագործակցելու պատրաստակամություն:









































