Կանադան դիտարկում է Ռուսաստանի դեմ խստացված պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ հայտնում է The Globe and Mail-ը:
Պարբերականի տվյալով, որը հղում է կատարում կառավարության իր աղբյուրին, Օտտավան, ինչպես և Վաշինգտոնը, դիտարկում է պատժամիջոցներ՝ ուղղված ռուսական բիզնեսի դեմ:
Այսօրվա դրությամբ Կանադան պատժամիջոցներ է սահմանել 7 ռուս ու ղրիմցի պաշտոնյաների նկատմամբ: Համաձայն այդ պատժամիջոցների՝ կարգելվի նրանց մուտքը Կանադայի տարածք ու կսառեցվեն ակտիվները:
Հաղորդվում է, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը ծրագրում է շաբաթ այցելել Կիև՝ այդ երկրին իր համերաշխությունը հայտնելու նպատակով:







































