2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամռան շրջանում և աշնան սկզբին կլինեն գերհագեցած, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։