Նախագահը Ջոզեֆ Դոուլին պարգևատրել է Պատվո շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք նախագահի հրամանագրից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով»,- ասվում է նախագահի հրամանագրում: