Իսրայելի իշխանություններին հաջողվել է համոզել օտարերկրյա ավիաընկերություններին, որ նրանք հրաժարվեն ամրագրել պրոպաղեստինյան ակտվիստների տոմսերը: Հրեաներին հաջողվել է դրանով փակել մոտ 200 ակտիվիսիտների մուտքը Իսրայել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Պաշտոնական Երուսաղեմը նաև հայտարարարել է, որ եթե այդպիսիք հայտնվեն Իսրայելում, նրանց անմիջապես կվտարեն երկրից: Այսօր առավոտյան Իսրայելից արտաքսվել էին երկու ամերիկուհիներ:
Այսօր Իսրայելում կազմակերպվելու է «Բարի գալուստ Պաղեստին» ակցիան, որի մասնակիցները, ինչպես և «Խաղաղության նավատորմի» ակտիվիստները, հանդես են գալիս ի պաշտպանություն պաղեստինցիների իրավունքների: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը: