Fitch վարկանիշային գործակալությունը փոխել է Ռուսաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը՝ «կայունից» դարձնելով «բացասական»:
Երկրի երկարաժամկետ վարկանիշը հաստատվել է BBB մակարդակի վրա:
«Կանխատեսման վատացումը պայմանավորված է Ռուսաստանի գործարար միջավայրի և տնտեսության վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցությամբ»,- հաստատվում է գործակալության մամլո հաղորդագրությունում:
Կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է F3 մակարդակի վրա:
Երեկ Standard & Poor’s գործակալությունը նույնպես փոխել էր Ռուսաստանի վարկանիշային կանխատեսումը՝ «կայունից» դարձնելով «բացասական»:










































