Եվրոպան անցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «երկրորդ մակարդակի»: «Սև ցուցակում» ներառված անունների թիվը հասցվել է 33-ի՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողներին՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի աշխատանքային առաջին օրվա ավարտին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Ցուցակում ներառվածների թիվը 21-ից հասցվել է 33-ի: Նրանց մուտքը ԵՄ երկրներ արգելված է, իսկ եվրոպական բանկերում նրանց հաշիվները, հայտնաբերելու դեպքում, կսառեցվեն:
Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովին հանձնարարել են պատրաստել «երրորդ մակարդակը»՝ տնտեսական պատժամիջոցները, սակայն այդ միջոցառումները դեռևս չեն ընդունվի՝ իրավիճակի բարելավման հույսով:









































