Ճշտված տվյալների համաձայն, խորտակված (АПЛ)К-278 «Կոմսոմոլեց» սովետական ատոմային սուզանավի ռեակտորային հատվածի օդափոխման խողովակի տարածքում ճառագայթման առավելագույն մակարդակը 800 հազար անգամ գերազանցում է սահմանված ցուցանիշը, հաղորդում է Նորվեգիայի ծովային հետազոտությունների ինստիտուտը:
Ցեզիումի առավելագույն ծավալային ակտիվությունը՝ 137, որը կազմում էր 800 Բկ/լիտր, դիտարկվել է անմիջապես օդափոխման խողովակից վերցված նմուշում, իսկ մյուս նմուշներում համապատասխան ցուցանիշները ցածր են:

Կազմակերպությունն ընդգծում է, որ ներկայումս աղտոտումը չի սպառնում ձկնորսությանը, սակայն ծովի հատակում գտնվող սուզանավը կանոնավոր հետազոտություն է պահանջում: Գիտնականները նաև ուշադրություն են դարձրել անսովոր ամպերին, որոնք դիտարկվել են նմուշառման վայրում: Ներկայումս փորձագետները պարզում են դրանց կապը ճառագայթման հետ:
(АПЛ)К-278 «Կոմսոմոլեց» սուզանավը խորտակվել է 1989 թ.-ի ապրիլի 7-ին Նորվեգական ծովում Մեդվեժի կղզուց 180 կմ դեպի հարավ, 1680 մ խորության վրա: Սուզանավում գտնվող 69 մարդուց 42-ը զոհվել է: Սուզանավն ունի ատոմակայան և երկու տորպեդոներ՝ պլուտոնիումի ռազմական մասերով:










































