Ամերիկացի հայտնի դերասանուհի Եվա Մենդեսը որոշել է լրացնել աստղային դիզայներների շարքերը և New York & Company ընկերության հետ համատեղ ստեղծել է գարուն-ամառ 2014 հավաքածուն:
Կալիֆոռնիական Beverly Center առևտրի կենտրոնում բրենդի խանութի բացմանը դերասանուհին ժամանել է սեփական դիզայնի զգեստով: Eva Mendes for NY&C հավաքածուի այդ մուգ կապույտ զգեստը շատ է սազել նրան:
Իր էլեգանտ կերպարը 40-ամյա աստղը լրացրել է Smythson-ի կլատչով և մեծ թևնոցներով: Նրա հագին են եղել Bionda Castana-ի կոշիկները, գրում է 7days.ru-ն:











































