Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանի կարևոր ազդակը. կան, թե ոչ այս դեպքում, բայց շանտաժն ու սպառնալիքը չեն կարող անցնել

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը կառավարության նիստում հայտարարել է Հայաստանում նախօրեին տեղի ունեցած էներգավթարի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու և քննություն իրականացնելու հանձնարարության մասին, որ տվել է ԱԱԾ ստորաբաժանումներին:

Արթուր Վանեցյանի արձագանքը միանգամայն համարժեք է ստեղծված իրավիճակին և, այսպես ասած, պետական անվտանգության կոդեքսին: Ընդ որում, խնդիրը լոկ այն չէ, որ գործ ունենք պետականության համար կարևորագույն ենթակառուցվածքի կամ, այլ կերպ ասած, արյունատար անոթային կամ պետության սրտանոթային համակարգի հետ տեղի ունեցած վթարի հետ, ինչն էլ հրամայական է դարձնում հարցը հենց ազգային անվտանգության մակարդակում դիտարկելը:

Խնդիրն այն է, որ խոշոր էներգավթարը տեղի է ունենում Հայաստանի համար բավականին վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ թավշյա հեղափոխությունից հետո պետությունը գտնվում է ինքնիշխանության վերականգնման բավականին բարդ և բազմաշերտ մի գործընթացում, որը մի կողմից, այսպես ասած, շրջանակված է աշխարհաքաղաքական գործընկերային հնարավորություններով ու պահանջարկով, մյուս կողմից՝ նաև իհարկե այդ գործընթացի դիմադրությամբ շահառու թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ սուբյեկտներով, որոնք ունեն լծակներ, փող, իշխանություն՝ Հայաստանից դուրս:

Ահա այդ հանգամանքը առնվազն իրատեսական է դարձնում ինքնիշխանության, պետական սուբյեկտության վերականգնման այս գործընթացում ամենատարբեր և հաճախ գուցե աներևակայելի ռիսկերի առկայությունն ու դրանց իրագործման փորձերը: Միաժամանակ, այդ ամենը իրենից կարող է ներկայացնել նաև հետհեղափոխական Հայաստանի, այսպես ասած, կամային փորձարկման գործընթաց, երբ կարող է ուղղակիորեն զանազան շարժառիթներով, այսպես ասած, ստուգման ենթարկվել Հայաստանի նոր իշխանության և հանրության քաղաքական, նաև հոգեբանական կամքը՝ հասկանալու համար այն ներուժը, որ ունի ինքնիշխանության վերականգնման ըստ էության համազգային որոշումը:

Այդ իմաստով էլ ԱԱԾ պետի մակարդակով արձագանքն ու քննության հանձնարարությունը, որը մեծ հավանականությամբ թերևս նախապես քննարկված և համաձայնեցված է վարչապետ Փաշինյանի հետ, գործնականում Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական կամքի դրսևորում է կամ վերահաստատում, որը ցույց է տալիս, որ Երևանը ոչ միայն Արցախի, այլև ընդհանրապես պետական ինքնիշխանության ու սուբյեկտության հարցերում թույլ չի տա որևէ մեկին խոսել շանտաժի ու սպառնալիքի լեզվով: Կա՞ այդպիսի լեզու կոնկրետ էներգավթարի պարագայում, թե՞ ոչ, սա առնվազն հնարավոր է ասել միայն հանգամանալից ուսումնասիրման արդյունքում: Սակայն, որ կարող էր լինել, և սա իհարկե ոչ միայն Հայաստանի դեպքում է հավանական ռիսկ, կասկածից վեր է:

Բայց կա, թե ոչ՝ մի հարց է, և բոլորովին այլ հարց է այն, որ Հայաստանն արձագանքում է դիպուկ և համարժեք, որպեսզի ներկայումս որևէ այդպիսի բան չլինելու պարագայում անգամ որևէ մեկը չմտածի, թե երբևէ դա հնարավոր է և հնարավոր է այդպիսով որևէ բան պարտադրել Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում